ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը համերգներով հանդես կգա Գերմանիայում

«Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը համերգներով հանդես կգա Գերմանիայում
29.07.2016 | 12:27

«Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը, «Ռեինվոկալ» փառատոնի հրավերով և աջակցությամբ՝ 2016 թվականի հուլիսի 29-31-ը, Գերմանիայում հանդես կգա երեք համերգով. հուլիսի 29-ին՝ Շլոս Էնգերսում, հուլիսի 30-ին և 31-ին՝ Սենտ Բլազիենում:

Հուլիսի 29-ին, Շլոս Էնգերսի Քրիստուս Կիրխե եկեղեցում կայանալիք համերգը նվիրվում է՝ ս. թ. հունիսի 2-ին, Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և կանցկացվի «Շնորհակալությո՛ւն Գերմանիա» խորագրի ներքո, «Ռեինվոկալ» փառատոնի շրջանակում: Համերգը ամբողջությամբ կհեռարձակվի «SWR 2»-Südwestrundfunk 2 ռադիոկայաններով, իսկ հուլիսի 30-ին և 31-ին, Սենտ Բլազիեն քաղաքի գլխավոր եկեղեցում:


Ծրագրում կհնչեն՝ Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ, արևմտաեվրոպական և հայ ժամանակակից հոգևոր խմբերգերը:
Համերգների հղումները՝ Շլոս Էնգերս, Սենտ Բլազիեն:

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ